00:00:00

Տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին. Արմեն Մուրադյան

21:11, 02 ապրիլ 2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայկուհու հետ տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին․․․ Կապիտանի բալենին ծաղկելու է և պտուղներ է տալու։ Համաճարակային իրավիճակից ելնելով կապիտանի բալենին տնկեցինք ես ու Հայկուհին․․․, վստահ եմ՝ պտուղները հավաքելու ենք կապիտանի մոր՝ տիկին Համեստի հետ»։ Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը 2016-ի ապրիլյան պատերազմում հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: Նա իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ եւ մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ: Հակառակորդին գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր