00:00:00

Շիրակի մարզում ունենք կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացի. մարզպետ

19:00, 02 ապրիլ 2020

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացի կա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա նշեց, որ քաղաքացիները մեկուսացված են եւ համապատասխան բուժօգնություն ստանում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92  նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք: Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ։ Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մահվան թիվը՝ 5։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր