00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

17:53, 02 ապրիլ 2020

Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկ, հետևել վերանորոգման և վերազինման աշխատանքների ընթացքին։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կատարված աշխատանքները, ստեղծված նոր ենթակառուցվածքները։ Գևորգ Ալթունյանը նշել է, որ ամբողջ տարածքում կատարվել է կապիտալ նորոգում, ձեռք է բերվել նոր գույք, հիմնովին վերազինվել են «Զինուժ Մեդիայի» տաղավարները և մոնտաժային սրահները։ Նոր սրահներում, աշխատասենյակներում, տաղավարներում կպատրաստվեն «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները և «Հայ զինվոր» հանդեսի համարները։ «Զինուժ Մեդիա» ՊՀ պետ, փոխգնդապետ Կարեն Պետրոսյանը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում են նաև բովանդակային փոփոխություններ հեռուստածրագրում և հանդեսում, հեռուստադիտողին և ընթերցողին կներկայացվեն նոր խորագրեր։ Նոր եթերաշրջանում «Զինուժ Մեդիան» կուժեղացնի իր դիրքերը նաև վիրտուալ տիրույթում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր