00:00:00

Թույլերին չեն հարգում, նրանցից չեն վախենում, խղճում են... Տղաները ուժեղ էին։ Տղերքի տված դասը սերտել ենք բոլորս. Արփինե Հովհաննիսյան

14:35, 02 ապրիլ 2020

Ռազմահայրենասիրական պաթոսը երբեք իմ նախընտրած ժանրը չի եղել ու չի, բայց հայրենասիրությունն էլ լոկ բառ չի, որը կարելի է օգտագործել կենացի ժամանակ՝ առանց գիտակցման ու խոնարհումի, օգտագործել՝ չիմանալով դրա կիրառման ձեւը։ Ապրիլի 2-ին տղաները զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազատության, հանուն մեզ բոլորիս։ Խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն չեն մուրում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն սիրում են ու երազում, բայց պատերազմից չեն վախենում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ կարողանում են այն պարտադրել՝ զենքով ու խելքով, ուժով, ճկունությամբ ու դիվանագիտությամբ։ Խաղաղության պատրաստ չեն լինում՝ այն խնդրելով։ Թույլերին չեն հարգում, նրանցից չեն վախենում, խղճում են... առավելագույնը։ Տղաները ուժեղ էին։ Տղերքի տված դասը սերտել ենք բոլորս։ Հավերժ փառք, խոնարհում ձեզ։ Տիկին Համեստ ջան, տիկին Անահիտ ջան , տիկին Նվարդ ջան, Տիկին Գայանե ջան, տիկին Լյուդմիլա ջան եւ մեր մյուս հերոսների մայրեր ջան անձամբ հաճախ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ շնորհակալություն ու խոնարհում ձեզ ու ձեր որդիներին՝ պարգեւած հաղթանակի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր