00:00:00

Դրամատիկական թատրոնը գումար է նվիրաբերել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին

14:43, 02 ապրիլ 2020

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը գումար է տրամադրել «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» գանձապետական հաշվեհամարին։ Աս մասին գրառում է զետեղված թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Թատրոնի անձնակազմը սույն թվականի մարտ ամսվա աշխատավարձից 560 000 դրամ է նվիրաբերել՝«Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»: Եղեք առողջ։ Աստված օգնական բոլորիս»,-ասվում է գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր