00:00:00

Բոլորին անուն առ անուն հիշում ենք, խոնարհվում ենք կորուստ և վիրավոր ունեցած բոլորի առաջ․ Արայիկ Հարությունյան

10:51, 02 ապրիլ 2020

Արցախի նախագահի թեկնածու, ընտրությունների երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Հարգելի՛ հայրենակիցներ Ապրիլյան պատերազմը մեր երիտասարդ պետականության համար շատ լուրջ փորձություն էր: Այն հաղթահարեցինք մեր ազգային միասնականությամբ, հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ սիրո շնորհիվ: Բայց ինչպես յուրաքանչյուր օրհասական իրադրության ժամանակ, այս դեպքում եւս թանկ հատուցեցինք: Այս օրը նաեւ մեր հերոս նահատակների հիշատակի ոգեկոչմամբ է առանձնանում: Բոլորին անուն առ անուն հիշում ենք: Խոնարհվում ենք կորուստ եւ վիրավոր ունեցած բոլորի հարազատների առաջ: Զորակցում ենք նրանց ընտանիքներին: Մեր քաղաքական միտքն ու իմաստությունը պետք է ծառայեցնենք հայկական զույգ պետականությունների եւ մեր սահմաններն անառիկ պահող հայոց բանակի շարունակական հզորացմանը: Այդ ճանապարհին մեծ են ձեռքբերումները, ունենք նաեւ անելիքներ, որոնց ձեռնամուխ կլինենք Հայաստան-Արցախ-Սփյուռք անքակտելի եռամիասնության ուժերով, ինչպես պետականակերտման ողջ ընթացքում: Փա՛ռք հայ ժողորդին, որ հավերժ է: Փա՛ռք մեր միասնական հայրենքին, որ երաշխավորն է այդ հավերժականության.,-ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր