00:00:00

«Հրապարակ»․ Ընդդեմ կորոնավիրուսի. բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, դեռ ավելի է բարձրանալու

13:58, 02 ապրիլ 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հիվանդները շա՞տ են՝ հարցրինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ «Այո, շատ են, աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով, հերթափոխով։ Բուժաշխատողները մի փոքր հանգստանում են, կրկին սկսում են իրենց աշխատանքը»: Բուժաշխատողների մեջ շա՞տ են վարակվածները։ «Ես նման ինֆորմացիա տալու իրավասություն չունեմ»: Ի դեպ, մի քանի օր առաջ ձեր մոտից տեղեկություն ստացանք, որ չնայած թե՛ պետական, թե՛ բարեգործական օժանդակություններին, բուժաշխատողները դեռ լրացուցիչ վարձատրություն չեն ստացել։ «Ոչ, արվել եւ արվում է, պլանավորում ենք անել ավելին»: Ի դեպ, կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ծանրությունն իրենց վրա կրող բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, կամավորները մի քանի հարյուր հազար դրամ են ստանում, նոր ուժեր են ներգրավվում, այդ թվում եւ մեկուսացածների խնամքի մասով, կամավորների դեֆիցիտ չկա, երիտասարդ բժիշկ-բուժքույրերն առանձնապես շատ ակտիվ չեն, իսկ առավել տարիքով բուժաշխատողները, մանավանդ՝ բուժքույրերը անձնազոհաբար աշխատում են եւ ուզում են աշխատել, սակայն տարիքային ցենզ է սահմանված` մինչեւ 50 տարեկան, 50-ից բարձրերին չեն ներգրավում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր