00:00:00

Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում․ մարզպետ

21:26, 01 ապրիլ 2020

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն: Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները: Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Առողջություն բոլորիդ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր