00:00:00

Նախագիծ անհաղթահարելի ուժի ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

19:28, 01 ապրիլ 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Նախագիծ անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ։ Այսօր շրջանառության մեջ ենք դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով համապարփակ կարգավորումներ ենք առաջարկում անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ։ Մեր կողմից մասնավորապես առաջարկվել է՝ - նախատեսել այն չափորոշիչները, որոնց առկայությամբ իրադարձությունը կարող է համարվել անհաղթահարելի ուժ (անկանխատեսելիություն, անհաղթահարելիություն, արտաքին ազդեցություն և այլն), - նախատեսել այդպիսի ուժի ազդեցությամբ պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման իրավական հետևանքները, - ինչպես նաև առաջարկվել է վեճի առկայության դեպքում ապացուցման բեռի հստակ բաշխում, - միաժամանակ, կարգավորումներում առավելագույնս ապահովվել է պայմանագրի ազատության (դիսպոզիտիվության) սկզբունքը։
Նախագծով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ՝ մինչև 2020թ. մարտի 16-ը՝ այն օրը, երբ հայտարարվեց արտակարգ դրություն։ Առաջարկվող նախագիծն ընդունվելու պարագայում կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից իրենց պայմանագրային պարտավորություններն օբյեկտիվորեն ապահովելու հնարավորությունից զրկված լինելու դեպքում օգտվելու այս իրավական գործիքից՝ իրենց մեղքին անհամաչափ պատասխանատվությունից (տույժեր, տուգանքներ և այլն) ազատվելու համար»։ Нет описания фото.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր