00:00:00

Աննա Հակոբյանը հիվանդանոցում անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված եւ Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին

18:15, 01 ապրիլ 2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ «Երեխաներին է հանձնվել տիկնոջ կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները: «Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ Ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- ըստ Գեւորգ Դերձյանի՝ գրել է Աննա Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր