00:00:00

Բակո Սահակյանը Տիգրան Հակոբյանի հետ քննարկել է քարոզչության ժամանակ TV-ների և ռադիոընկերությունների մշտադիտարկման հարցը

18:00, 01 ապրիլ 2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը ողջունել է երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցության շրջանակներում համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների մշտադիտարկումը՝ այն համարելով կարեւոր ու պահանջված:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր