00:00:00

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

17:35, 01 ապրիլ 2020

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարեւորել ենք ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում կարեւորել ենք համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջեւ ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը»,- գրել է Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր