00:00:00

Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

16:56, 01 ապրիլ 2020

Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan-ին, ԵՊՀ Ռեկտորատին ԵՊՀ - Yerevan State University Հարգելի պարոն Նախարար, Երևանի պետական համալսարանի Ռեկտորատ, Ձեզ եմ դիմում ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի համանուն բաժնի 4-րդ կուրսի անունից, չնայած, որ բոլոր չորրորդ կուրսեցիներն այժմ այս խնդրի առաջ են, և կոչ ենք անում միանալ․ Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված ամբողջ աշխարհը փոխել է կյանքի ռիթմը, հրատապ ու արտահերթ միջոցներ են կիրառվում կանխելու համաճարակը և բոլորս էլ հասկանում ենք, որ կյանքը շարունակվում է ինչպես այս օրերին, այնպես էլ՝ կորոնավիրուսից հետո։ Ժամանակակից արագ փոփոխվող տեխնոլոգիաների աշխարհում դասախոսների, ուսուցիչների, ուսանողների ու դպրոցականների բարձր գիտակցության պայմաններում իրականություն դարձավ հեռահար ուսուցումը, որից այդպես էլ չօգտվեց մեր կուրսը, քանզի մեր դասերը ավարտվել էին մինչև արտակարգ դրություն հայտարարելը, չնայած որոշ ուսանողներ հնարավորություն ունեցան օնլայն մասնակցել պրակտիկաների, իսկ մեծամասնությանը՝ տապալվեց։ Մեզ՝ 4-րդ կուրսեցիներիս նախապես ասված է եղել, որ մեր քննությունները, որոնք նախատեսվում էին անցկացնել ապրիլի 6-ից 11-ը, հետաձգվել են մինչև ապրիլի վերջին շաբաթ, և ընդամենը մեկ օր առաջ մենք տեղեկացվում ենք, որ քննական գործընթացը չի հետաձգվել և կազմակերպվելու է օնլայն տարբերակով։ Երբ մի կերպ, փոխդեկանի ու դեկանի հետ քսանչորսժամյա քննարկումների արդյունքում գտնում ենք օպտիմալ լուծում, թե որ քննությունը ինչ ֆորմատով է անցկացվելու, մեզ է հասնում մյուս «բոթը»՝ ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը կանցկացվի ապրիլի 15-ից 20-ը ընկած ժամանակահատվածում։ Հարգելիներս, իհարկե շնորհակալություն նման վեհ կարծիքի համար՝ 4-րդ կուրսեցիների վերաբերյալ, բայց հավատացեք, որ ո՛չ կորոնավիրուսը, ո՛չ արտակարգ դրությունը, և ո՛չ էլ հնարավոր պանիկան չեն շրջանցել մեզ։ Մեզնից շատերի ծնողներն այս օրերին Սպիտակ բանակում են, շատերիս հարազատները հիվանդների մեջ, շատերիս եղբայրներն ու հայրերը զինված ուժերում են և ես կարող եմ մինչև ուշ գիշեր թվարկել այս շարքը։ Եթե անգամ, որպես տոկուն երիտասարդներ կարողանանք ուժ գտնել մեր մեջ և տերմինալի պես հասցնել քննությունները պարապել, ապա ինչպես վերջնական տեսքի բերենք մեր ավարտական աշխատանքները, եթե ոչ մի գրադարան չի աշխատում, իսկ օնլայն գրքերի մեծամասնությունը փակ են և ենթակա միայն վաճառքի։ Խնդրում ենք վերանայել ժամկետները և մտնել նաև մեր դրության մեջ։ Հարգանքներով ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, միջազգային հարաբերություններ բաժնի 4-րդ կուրս։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր