00:00:00

Արման Թաթոյանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա առթիվ

15:48, 01 ապրիլ 2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Բնության վերածնունդը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բարեկամ ասորի ժողովրդին: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝ բերելով իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր