00:00:00

Էքստրեմալ իրավիճակ է, հացի խնդիր ենք ունենալու. Արայիկ Հարությունյանը՝ համավարակով պայմանավորված խնդիրների մասին

15:37, 01 ապրիլ 2020

ԱՀ-ի պահուստներն այնքան շատ չեն, որ կարողանանք դիմանալ, վճռական քայլեր են պետք. աղետ է սպասվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։ «2007 թվականից նշանակվելով վարչապետ, առավոտից իրիկուն գոռում-գոչյում էի՝ մենք ունենք անվտանգության կարեւոր խնդիր. պարենային, էներգետիկ եւ ռազմական։ Մենք չպիտի բաժանվենք, եթե տրոհվենք, կկորցնենք շատ բան, հեղեղը դեռ գալիս է։ Եթե մինչեւ օգոստոս շարունակվի այս համաճարակը, ՀՀ-ն ու այդ թվում Արցախը ծանր խնդիր ենք ունենալու՝ Հայաստանի վճարային բալանսի առումով։ Այսօր արդեն որ տրանսֆեր ունենք ոչ տուրիզմ։ Արտաքին պահուստները, բարեբախտաբար, 2019 թվականին ավելացել են մոտ 550 միլիոնով։ Հիմա էքստրեմալ իրավիճակ է, հացի խնդիր ենք ունենալու»,- ասաց Հարությունյանը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր