00:00:00

Արցախի նոր ԱԺ-ում ներկայացված կլինեն 5 ուժեր. Հայտնի են պաշտոնական տվյալները

14:45, 01 ապրիլ 2020

Արցախի մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով Արցախի նոր խորհրդարան են անցնցում 5 քաղաքական թիմեր: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նշեց, որ ընտրողների թիվը կազմել է 104 350, իսկ քվեարկության մասնակցել է 76 712 ընտրող: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5 տոկոսը: Անվավեր քվեարթերթիկների թիվը կազմել է 2418 կամ 2,8 տոկոս: ԱԺ-ում ընտրված են համարվում կուսակցությունների համար 5 տոկոսի շեմը, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 7 տոկոսի շեմը հաղթահարած  ուժերը: Ըստ այդմ, խորհրդարանում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր: Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայները, որոնցից առաջին 5-ը կլինեն նոր ԱԺ-ում. «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք (Արայիկ Հարությունյան) – 29688 ձայն (40.4 տոկոս) «Միասնական հայրենիք» կուսակցություն (Սամվել Բաբայան) – 17365 ձայն (23.63 տոկոս) «Արցախի Արդարություն կուսակցություն» (Վիտալի Բալասանյան – 5865 ձայն (7.9 տոկոս) «Արցախի Արդարություն կուսակցություն» (Վիտալի Բալասանյան – 5865 ձայն (7.9 տոկոս) ՀՅԴ – 4717 ձայն (6.4 տոկոս) Արցախի ժողովրդավարական կուսակցություն (Աշոտ Ղուլյան) – 4269 ձայն (5.81 տոկոս) «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք – 3305 ձայն (4.5 տոկոս): «Ազգային վերածնունդ» կուսակցություն (Հայկ Խանումյան) – 2360 ձայն (3.2 տոկոս) Արցախի պահպանողական կուսակցություն – 2108 ձայն (2.8 տոկոս) Արցախի հեղափոխական կուսակցություն – 1660 ձայն (2.6 տոկոս) «Միացյալ Հայաստան» կուսակցություն (Վահան Բադասյան) – 958 ձայն (1.3 տոկոս) «Անկախության սերունդ» կուսակցություն – 656 ձայն (0.9 տոկոս) Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն – 480 ձայն (0.65 տոկոս)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր