00:00:00

Հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց

13:48, 01 ապրիլ 2020

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը չի ազդում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթ հարուցելու հարկադիր կատարողի լիազորության իրականացման, ինչպես նաև դրա շրջանակներում կիրառված արգելանքների վրա։ «Թեև Ծառայության աշխատանքի արտակարգ ռեժիմի պայմաններում դադարեցվել է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնք ենթադրում են անմիջական շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ, այնուամենայնիվ, գործող օրենսդրության համաձայն՝ հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց, արգելանքներ կիրառելուց, ինչպես նաև իրավասու չէ օրենքով չնախատեսված հիմքերով լրիվ կամ մասնակի վերացնել կիրառված արգելանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր