00:00:00

Նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ. Դանիել Իոաննիսյան

12:43, 01 ապրիլ 2020

Դանեիլ Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։ Հարկ է նկատել, որ այս թվերը կարող են փոփոխվել վերահաշվարկի ժամանակ, իսկ թեկնածուներից Հարությունյան Արայիկին, մեր հաշվարկով, չնչին քանակությամբ ձայներ են պակասել 50 տոկոս հավաքելու համար։ Տարածքային հանձնաժողովներում դիտորդները մնացել են միջև վերջին տեղամասի արձանագրության ժամանումը, իսկ ես ժամը 5-ն անց եմ ԿԸՀ-ից դուրս եկել։ Կարող եմ հավաստել, որ պաշտոնական տվյալների ուշացումը օբյեկտիվ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր