00:00:00

Երևանի մետրոպոլիտենը փակ է

11:21, 01 ապրիլ 2020

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է մետրոպոլիիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը: «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։ Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ ՝ Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր