00:00:00

Կորոնավիրուսով հաստատված 4 դեպքերից մեկը գրանցված է Լոռու մարզում, բայց բնակվում է Երեւանում. մարզպետ

11:10, 01 ապրիլ 2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից: Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում: Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին: Խնդրում եւ հորդորում եմ հետեւել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին եւ մնալ տանը’ դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Մի վտանգեք Ձեր եւ Ձեր հարազատների առողջությունը եւ կյանքը: ՀԳ. Որպեսզի թյուրըմբռնում չառաջանա իմ եւ ԱՆ կողմից հրապարակած թվերի հետ կապված, ասեմ, որ ԱՆ արձանագրած 4_րդ դեպքով հաստատված բնակիչը նախկինում ապրել է Լոռիում, սակայն մի քանի տարի է, բնակվում է Երեւանում, որտեղ էլ արձանագրվել է դեպքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր