00:00:00

Արցախում նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ կան միայն 2 շրջանից. պատկեր

11:02, 01 ապրիլ 2020

Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները դեռ չեն հրապարակվել: Արցախի ԿԸՀ պաշտոնական կայքում ներկայացված են միայն երկու շրջանների՝ Հադրութի եւ Շահումյանի, նախնական արդյունքները: Ըստ այդմ, Հադրութի շրջանում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Արայիկ Հարությունյան – 3610 (56,1 տոկոս) Մասիս Մայիլյան – 1278 (19,9 տոկոս) Վիտալի Բալասանյան – 890 (13,8 տոկոս) Արցախի Շահումյանի շրջանում պատկերը հետեւյալն է. Արայիկ Հարությունյան – 888 (57,3 տոկոս) Մասիս Մայիլյան – 323 (20,8 տոկոս) Վիտալի Բալասանյան – 200 (12,9 տոկոս): Մյուս շրջաններից տվյալներ չկան, սակայն Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը ողջ գիշերվա ընթացքում տվյալներ է հրապարակել տարբեր տեղամասերից, որը ներկայացնում ենք ստորեւ. Ասկերան քաղաքում. Արայիկ Հարությունյան - 575 Վիտալի Բալասանյան - 452 Մասիս Մայիլյան -162 Հադրութ քաղաքում. Արայիկ Հարությունյան - 782 Մասիս Մայիլյան - 367 Վիտալի Բալասանյան – 193 Ճարտար քաղաքում. Արայիկ Հարությունյան - 1210 Մասիս Մայիլյան - 470 Վիտալի Բալասանյան – 155: Այսօր առավոտյան Արցախխի ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 14-ին, Արցախի ԿԸՀ մամլո կենտրոնում կմեկնարկի ԱՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահների համատեղ ասուլիսը: Թեման քարոզարշավի մշտադիտարկման արդյունքների ամփոփում եւ հրապարակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր