00:00:00

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ի հաճախորդների պարտավորությունները առաջիկա 2 ամսում ժամկետանց չեն համարվի

16:07, 31 մարտ 2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈՒՎԿ» ՓԲԸ մասին Լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ 26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈՒՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն՝ Լուծարային հանձնաժողովը որոշել է․ Այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։ Այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։ Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000, [email protected]

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր