00:00:00

ՊԵԿ-ը՝ տեղեկանքները հարկային մարմին ներկայացնելու մասին

13:25, 31 մարտ 2020

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19022015թ N205-Ն և 05102017թ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։  Համաձայնության դեպքում` ֆինանսական կազմակերպությունները կարող են տեղեկանքների բնօրինակները ներկայացնել ք Երևան, Կոմիտաս 35 հասցեով` ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչություն։ Միաժամանակ կից ցանկով խնդրում ենք ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` փոստային ծառայության միջոցով ուղարկված տեղեկանքների վերաբերյալ: Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով` կից ցանկում և տեղեկանքներում պարտադիր ներառման ենթակա են վարկառուի (համավարկառուի) վերաբերյալ հետևյալ տվյալները 1անունը, հայրանունը, ազգանունը, 2 հանրային ծառայության համարանիշը, 3 անշաժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի համարը, 4 ձեռք բերված անշարժ գույքի հասցեն, 5 2020թ-ի 1-ին եռամսյակի համար վճարված տոկոսագումարները (ՀՀ դրամ)՝ ըստ ամիսների։
  1. Նշում` վարկառու կամ համավարկառու հանդիսանալու վերաբերյալ:
  ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր