00:00:00

Հալեպի նահանգում ականազերծվել է 19697 քառակուսի մետր ականապատ տարածք

11:17, 31 մարտ 2020

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար տիկին Բրենդա Ֆլորսի հետ: Հանդիպման ընթացքում DRC-ն առաջարկել է քննարկել հնարավոր համագործակցություն «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի շրջանակներում: Մարտին հայկական հումանիտար առաքելության կողմից Հալեպի նահանգում ականազերծվել է 19697 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտնաբերվել են 42 ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ական, 2 պայթուցիկ գնդակ, ավիառումբի ենթազինամթերք 1 մնացորդ, իտալական արտադրության հակատանկային ական, մեկ 122մմ հրետանային արկ, երկու 120մմ ականանետի արկ, 3 ինքնաշեն պայթուցիկ սարք, “գրադ” հրթիռի մեկ մարտագլխիկ։ Մեր բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1169 տեղաբնակների, «Սիրիայի Օգնության Խաչին» պատկանող «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին է փոխանցվել դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև հայ համայնքին պատկանող հայկական ծերանոցին է հանձնվել “Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից ուղարկված մարդասիրական օգնության մի մասը: Աշխատանքները շարունակվում են: Այդ մասին Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր