«Փաստ» թերթը գրում է. «Դեռ մի քանի ամիս առաջ իշխանական որոշ ուժեր պարբերաբար տեղեկատվական հարվածների տակ էին պահում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վերջին երկու ամիսների ընթացքում հատուկ հանձնարարական է իջեցվել՝ իշխանական բոլոր լծակներով «տակից» աջակցել նախագահին։
Անզեն աչքով էլ նկատելի է, որ համապատասխան շրջանակներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվել այդ մեսիջին, այդ իսկ պատճառով արդեն մեծ թիվ են կազմում նախագահ Սարգսյանին սատարող հրապարակումները՝ առաջ տանելով նրա կողմից շրջանառվող թեզերն ու պնդումները։
Անձամբ վարչապետի հանձնարարականով՝ հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ սոցցանցերում նախագահի պաշտպանությանը, եւ այն օգտատերերը, որոնք համարձակվում են Սարգսյանին քննադատող հրապարակում կատարել, ֆեյքային գրոհների թիրախում են հայտնվում։