00:00:00

Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն. «Ժողովուրդ»

13:49, 31 մարտ 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից վեց ամիս անց Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել։ Եվ, մեր տեղեկություններով, նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ի՞նչն է այս փորձաքննությունների նշանակման պատճառը եղել: Ըստ ամենայնի, մարմինն այս օրերին Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով տարբեր անձանց է հրավիրել հարցաքննությունների, որոնք պատմել են, որ նա ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Այս եւ այլ վկաների ցուցմունքները ձեռքի տակ ունենալով՝ նախաքննական մարմինը ողջ նյութերը ամբողջացնում է եւ, ինչպես կարգն է, ներկայացնում է փորձագետներին: Քննիչը հարց է ուղղել փորձագետին՝ արդյոք այս խնդիրները կարող էին Հայկ Հարությունյանին դրդել գնալ ինքնասպանության: Եվ չի բացառվում, որ փորձագետները, ուսումնասիրելով քննիչների կողմից ներկայացված ցուցմունքները, բացասական պատասխան են տվել: Եվ այժմ, նշանակելով այդ փորձաքննությունները, նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր