00:00:00

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

09:01, 31 մարտ 2020

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում, ժամը 08.00-ին մեկնարկում են երկրի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝  Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, եւս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է: Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան, «Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի, Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ, «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան, Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը: Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ: նրանք են՝ Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների, Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների, Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ, Արցախի հեղափոխական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ, Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ, «Անկախության Սերունդ» կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ եւ «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրությունների քվեարկությունը կավարտվի այսօր երեկոյան ժամը 20.00-ին: Նշենք, որ կապված կորոնավիրուսի տարածման վտանգով, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ ընտրական տեղամասերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր