Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, քիչ առաջ մահացել է։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: