00:00:00

«Ալիեւը կորոնավիրուսից վտանգավոր է. պետք է զգոն եւ ուժեղ լինենք»

00:00, 31 մարտ 2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի։ Փառք ու պատիվ մեր բանակին, առողջություն վիրավորված երեխային եւ զինծառայողներին։ Հայաստանն անհապաղ պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ինչպես նաեւ այլ միջազգային գործընկերներին։ Գլոբալ համաճարակի ֆոնին, անտեսելով համամարդկային համակեցության տարրական նորմերը, միջազգային իրավունքի հիմունքները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը «պանդեմիկ զինադադարի» վերաբերյալ, Ադրբեջանը կրկին դրսեւորել է իր զավթողական, հակամարդկային եւ ագրեսիվ էությունը։ Մի բան ակնհայտ է. Ալիեւը կորոնավիրուսից վտանգավոր է։ Մենք էլ պետք է զգոն եւ ուժեղ լինենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր