00:00:00

Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք. Նաիրա Զոհրաբյանը լուսանկաներ է հրապարակել

22:47, 30 մարտ 2020

Քանի որ ցանկություն չկա հատ-հատ թվարկելու բանջարա-բոստանային, ձավարային ու սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության բոլոր կուլտուրաները, պարզապես կուզենայի իմանալ ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձաժողովը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք Կորոնավիրուսային այս ռիթմի տակ, սահուն, աննշմար, ինչպես մութի թեւ, գնաճը Covid-19-ի արագությամբ տարածվում է գրեչկայից մինչեւ էկզոտիկ ավոկադո ու խիստ ազգային պոմիդոր-բիբար։ Նախօրեին Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահը մաժոր տրամադրությամբ հայտարարեց, որ գնաճ չկա ու все под контролем. Քանի օր է սոցիալական ցանցերը ողողված են կորոնավիրուսային ժամանակներում ապրող մեր քաղաքացիների կատարած գնումների զարմացած կտրոններով։ Կոճապղպեղ, նույն ինքը՝ իմբիրը, կիլոգրամը 2900 դրամից մի քանի հարյուր տոկոս աճ է տվել, լիմոնը՝ մի 100 տոկոս աճ, հնդկաձավարը՝ լրջոտ աճ, պոմիդոր-բիբար դուետի մասին արդեն ասեցի։ Եւ քանի որ ցանկություն չկա հատ-հատ թվարկելու բանջարա-բոստանային, ձավարային ու սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության բոլոր կուլտուրաները, պարզապես կուզենայի իմանալ ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձաժողովը։ Իմացողներին խնդրում եմ ինձ իրազեկել. չեկեր ունեմ փոխանցելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր