00:00:00

Ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորվել է 2 զինծառայող, նաև՝ 14-ամյա երեխա

20:52, 30 մարտ 2020

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 19:00-19:30-ի սահմաններում տարբեր տրամաչափի զնատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա: Երեխային այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բուժկենտրոնում: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը «Լուրերին» ասել է, որ պաշտպանության նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր