00:00:00

Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է մարտի 31-ի թռիչքների մասին

20:31, 30 մարտ 2020

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է մարտի 31-ի թռիչքների մասին: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ Ս․թ․ մարտի 31-ին • «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը, • «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը, Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ։ Հարգանքով, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,-ասվում է հայտարարությունում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր