00:00:00

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքում հերձումներ չիրականացնելու մասին նախագիծը

16:23, 30 մարտ 2020

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 66 կողմ, 16 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնել։ Ըստ Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի՝ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառյություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 88 կողմ ձայներով ընդունեց նաև Կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է բաժնետերերի ժողովի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով: ԱԺ-ն սպառեց օրակարգը։ Նախագծերի երկրորդ ընթերցումը տեղի կունենա վաղը՝ մարտի 31-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր