00:00:00

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ են քվեարկելու քաղաքացիներին տեղորոշելու նախագծին

14:53, 30 մարտ 2020

ԱԺ-ում քննարկվում է արտակարգ դրության ժամանակ անձանց հեռախոսազանգերի հավաքագրման հարցը, որը խորհրդարանին է ներկայացրել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Եթե արտակարգ դրութունը առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին: Իհարկե, մեկ անգամ ևս շեշտեմ, որ սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: Այսինքն՝ այլ արտակարգ դրությունում միջամտությունն անձնական տվյալների և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Սա ավարտվում է արտակարգ դրության ավարտմամբ, և տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամամբ սահմանված մարմիններին», - պարզաբանեց նախարարը: Նախագիծն արժանացել է ընդդիմադիր խմբակցությունների քննադատությանը։ ԲՀԿ-ն ու  ԼՀԿ-ն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր