00:00:00

Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան

13:41, 30 մարտ 2020

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն վիճակը կարող է դառնալ ծանր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցեց մահացած երկու անձանց հարազատներին։ «Ուզում եմ ասել, որ երկուսն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ, այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշաադրություն է պետք», - ասաց վարչապետը։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ զեկուցեց, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։ Հիշեցնենք, որ հինգ զինծառայող արդեն վարակվել է կորոնավիրուսով, հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր