00:00:00

Այս պահին 14 ծանր ու մեկ ծայրահեղ ծանր դեպք կա․ Արսեն Թորոսյան

12:51, 30 մարտ 2020

Այս պահի դրությամբ կորոնավիրուսի 482 հաստատված դեպք ունենք, որից 58-ը մեկ օրվա ընթացքում։ Այսօր Կառավարության արտահերթ նիստին տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«58 դեպքից 25 հոգին ի սկզբանե եղել են կառանտինում, այսինքն՝ շփման շրջանակ հատուկ չեն ունեցել։ 31 հոգին, որոնց մեջ կան բուժաշխատողներ, այնպիսի անձիք են,  որոնք ի սկզբանե կասկածելի են եղել, միայն 2-ն է, որ նոր  դեպք են՝ արտերկրից եկած»,- ասաց նա; Թորոսյանը նշեց, որ  այս թվերի մեջ նեռաված են նաև բանակում գրանցված դեպքերը։ Ինչ վերաբերում է հիվանդների առողջական վիճակին, Թորոսյանը նշեց, որ այս պահին 14 ծանր ու մեկ ծայրահեղ ծանր դեպք կա։ «Բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանր, հավանաբար, կդառանա ծանր, հնարավոր է՝ արհեստական օդափոխության սարքն անջատենք ու պացիենտն ինքնուրույն շնչի։ 2 ծանր, որ կարծում էինք, թե կդառնա ծայրահեղ ծանր, հավանաբար, ծայրահեղ ծանր վիճակի չեն հասնի՝ մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր