00:00:00

«Նախագիծը չի վերաբերում հեռախոսային զրույցների կամ հաղորդագրությունների բովանդակությանը․ միայն առկայությանը»․ պատգամավոր

12:34, 30 մարտ 2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է, թե ինչ է նախատեսում Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն այս պահին քննարկվում է Ազգային ժողովում։ «Այս պահին ԱԺ-ում քննարկվող նախագիծը նախատեսում է, որ բջջային ցանցի օպերատորները պարտավոր են իրենց բաժանորդների տեղորոշման մասին տեղեկատվություն տրամադրել վերահսկողություն իրականացնող մարմնին։ Վերահսկողություն իրականացնող մարմինը կարող է տեղեկատվություն հավաքագրել միայն ?ստուգված (թեստավորված), ?վարակակիր, ?հիվանդության ախտանշաններ ունեցող, ?հիվանդացած, ?բուժվող եւ հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ։
Ինչպես նաև, նախատեսվում է տեղեկատվություն հավաքագրող մարմնին տրամադրվել․ ?հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, ?հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, ?սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ․ Նախագիծը չի վերաբերում հեռախոսային զրույցների կամ հաղորդագրությունների բովանդակությանը, այլ միայն դրանց առկայությանը։ Հ․Գ․ Չնայած՝ այս նախագծով ենթադրվում է անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումներ, կարծում եմ, որ այս պայմանններում պետք է գնանք առավել խիստ վերահսկողության ճանապարհով համաճարակի տարածումը կանխելու, դրա տարածման շրջանակը պարզելու, և իհարկե, մեր քաղաքացիների առողջությունն ապահովելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր