00:00:00

Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան. տեղեկատվական շտաբ

00:27, 30 մարտ 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: «Նախարարության վստահեցմամբ, առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին»,- գրված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր