00:00:00

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել

16:03, 29 մարտ 2020

Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը որոշում է կայացրել մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման համար Երեւանից նկարահանող խմբեր չգործուղել Արցախ։ Համաշխարհային պանդեմիայի պայմաններում հեռուստաընկերության անձնակազմը կիսում է այն մտահոգությունները, որ Երեւանից մեկնող անձինք կարող են կորոնավիրուսի պոտենցիալ վարակակիր լինել եւ իրենց այցով տեղում վարակի տարածման վտանգ ստեղծել։ Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այնուամենայնիվ Արցախ մեկնող ԶԼՄ ներկայացուցիչները պետք է կորոնավիրուսի հայտնաբերման թեստ հանձնեն, չենք ցանկանում նաև, որպեսզի մեր լրագրողների վրա ծախսվեն այդ թեստերը, քանի որ դրանք ներկայումս շատ ավելի անհրաժեշտ են Երևանում՝ պոտենցիալ հիվանդներին կամ դրա կասկածն ունեցող անձանց համար։ Տեղեկացնենք, որ ՀԸ-ը հետեւելու է ընտրական գործընթացին եւ մշտական հեռախոսակապի մեջ է լինելու Արցախի ԿԸՀ-ի, ինչպես նաեւ թեկնածուների հետ։ Ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը հեռավար նպաստելու գործընթացը կլինի «Նոր Հայաստան»-ի ուշադրության կենտրոնում։ Առողջություն բոլորին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր