00:00:00

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցում է նոր կորոնվաիրուսի դեմ պայքարին

15:26, 29 մարտ 2020

Օրերս ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ջանքերով հավաքագրվել է կամավորների ջոկատ՝ բժշկական հաստատություններում և հատուկ մեկուսացման վայրերում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին օգնելու նպատակով: «Մի քանի օրվա ընթացքում կամավորների ջոկատին անդամագրվել են տասնյակ երիտասարդ բժիշկներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել կամավորության սկզբունքով օգնել կորոնավիրուսով վարակված և այժմ մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Նրանց մի մասի համար երիտասարդական կազմակերպության միջոցներով հատկացրել ենք նաև բժշկական հանդերձանք և ախտահանիչ միջոցներ» ,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Անհարժեշտ պարագաները՝ բժշկական պաշտպանիչ հագուստներ, ախտահանիչ նյութեր, բժշկական դիմակներ և այլն, արդեն իսկ հատկացվել են մարդասիրական առաքելությունը իրականացնող կամավորներին և ձևավորված ջոկատները իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում ծավալվող աշխատանքներին։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր