00:00:00

Այս կեղտոտ արշավի կազմակերպիչների հույսը անտեղյակ քաղաքացիների վրա ազդելն է․ Մասիս Մայիլյան

23:46, 28 մարտ 2020

Irakanum.am-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։ Պարոն Մայիլյան, նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, ինչպես կգնահատե՞ք այն։ -Կարելի է ասել, որ թեև արտաքուստ հավասար պայմաններին, այնուամենայնիվ, նախընտրական քարոզարշավում մրցակիցների անհավասար պայմանների մասին վկայող մի շարք հանգամանքներ կան, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառման։ Էլ չեմ խոսում իմ ու մեր քաղաքական թիմի դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմի մասին, որում մեծ ռեսուրսներ են ներգրավված։ Սակայն ամենամեծ փորձությունը նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված բարդիրավիճակն է։ ԱՀ նախագահի մի շարք թեկնածուներ կողմ են ընտրությունները հետաձգելուն՝ նկատի ունենալով հնարավոր մեծ ռիսկերը և մտահոգված լինելով քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգներով։ Սակայն Արցախի իշխանությունները մտադիր չեն հետաձգել ընտրությունները։ Հիմա մեր դաշնակիցներ ուժերի և ԱՀ նախագահի մյուս թեկնածուների հետ խորհրդատվություններ ենք անցկացնում՝ հասկանալու համար, թե ստեղծված պայմաններում որ դիրքորոշումն է առավել խելամիտ։ Բավականին մրցակցային ստացվեցին ընտրությունները։ 14 նախագահի թեկնածու է հայտ ներկայացրել։ Այս ամենին զուգահեռ խոսվում է երեք հիմնական ֆավորիտի՝ Ձեր, Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի մասին։ Նախ, ինչպիսին է Ձեր հարաբերությունները այս եւ մյուս թեկնածուների հետ։ -Նրանց և մյուս թեկնածուների հետ անձնական որևէ խնդիր չունեմ։ Թեկնածուների մակարդակովբավականին նորմալ հարաբերություններ են, այլ հարց է, որ մրցակիցներից ոմանց թիմերը բացահայտ տեղեկատվական պատերազմ են վարում, ինչը վաղուց է դուրս եկել սովորական հակաքարոզչության շրջանակներից։ Ինչո՞վ է տարբերվում Ձեր նախընտրական ծրագիրը մյուսներից։ -Առաջին հերթին՝ արմատական բարեփոխումների մեր հայեցակարգով։ Հենց այս հայեցակարգն է հիմք հանդիսացել նաև դաշնակից ուժերի հետ մեր հարաբերությունների համար։ Փաստորեն արմատական բարեփոխումների օրակարգ ունեցող քաղաքական ուժերը համագործակցում են և ունեն այդ օրակարգն իրականացնելու անհրաժեշտ ռեսուրսներ։ Մեր ծրագրերը հենված են ոչ թե խոստումների, այլ հստակ հաշվարկված իրավաքաղաքական բարեփոխումների վրա, որոնք արմատապես փոխելու են երկրում առկա մթնոլորտը, բոլոր ոլորտների զարգացման համար խթան են հանդիսանալու և հավասար հնարավորություններ են ստեղծելու մեր բոլոր քաղաքացիների համար։   Այս օրերին տեսակետներ են հնչում, որ Արցախում ընտրությունները պետք է հետաձգվեն։ Ձեր տեսակետն այս առումով։ -Ես ու իմ քաղաքական թիմը կողմնակից ենք ընտրությունները հետաձգելուն, ինչը թույլ կտա խուսափելու հնարավոր վտանգներից։ Մենք արձագանքել ենք ԱՀ նախագահի թեկնածուներից մեկի՝ Ռուսլան Իսրայելյանի կոչին և քննարկումների արդյունքում եկել այդ եզրահանգման։ Նույն կարծիքն են կիսում մի շարք այլ թեկնածուներ։ Եթե որոշ ուժեր վստահ են, որ անվերապահ հաղթելու են ընտրություններում, ապա շատ ավելի տարակուսելի է ներկայիս մտահոգիչ պայմաններում անպայման ընտրություններ անցկացնելու նրանց ցանկությունը, ինչն առաջին հերթին կասկածի տակ է դնում իրենց այդ վստահությունը և ընտրությունների անցկացման հետ կապված լուրջ կասկածներ առաջացնում մյուսների մոտ։ Ի՞նչ հարաբերություններ ունեք Հայաստանի իշխանությունների հետ։ Նրանք Ձեզ սատարում ե՞ն։ -Հայաստանի իշխանությունների հետ իմ հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ հանդիսանալու են ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման երաշխավոր և չեն սատարելու թեկնածուներից ոչ մեկին։ Օրերս նաեւ գրառումներ եղան սոցիալական ցանցերում այն մասին, որ Ձեզ աջակցում են այսպես ասած «սորոսական» թեւը։ Ինչպես կարձագանքեք այդ գրառումներին։ -Սորոսականության թեման մեկ այլ թեմայի՝ Ռուսաստան իբր թե իմ մուտքն արգելքի մասին որոշման շուրջ սև փիարի հետ միասին իմ ու մեր քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմի հենասյուներն են։ Այս կեղտոտ արշավի կազմակերպիչների հույսը անտեղյակ քաղաքացիների վրա ազդելն է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր