00:00:00

Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ

23:21, 28 մարտ 2020

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հրապարակել ԱՀ պետական կառավարման համակարգի Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ: աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Անընդունելի համարելով նմանատիպ դեպքերը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել տվյալ հրապարակման հիման վրա, որի շրջանակներում պարզաբանումներ են պահանջվելու պետական լիազոր, ներառյալ՝ իրավապահ մարմիններից: Պաշտպան Արտակ Բեգլարյանը այդ հրապարակման վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանի հետ՝ ընդգծելով, որ դատախազությունը պետք է պատշաճ ու օպերատիվ կերպով ընթացքավորի տվյալ հաղորդումը, ստուգի բոլոր հանգամանքները և դրանց հիման վրա որոշի հետագա իրավական գործընթացները: Պաշտպանը ողջունում է, որ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից արդեն ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգումներ կատարելու հանձնարարություն: Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ պահանջում է բոլոր հանրային ծառայողներից ընտրական գործընթացներում առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ և պաշտոնական լիազորություններն իրականացնելիս հետևել հանրային ծառայության հիմնական սկզբունքներին, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությանը, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությանը, անկողմնակալությանը և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքին: Պաշտպանը միևնույն ժամանակ կարևորում է, որ ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր անձինք և ուժերը առավելագույնս համագործակցեն պատկան մարմինների հետ և ներկայացնեն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ, որպեսզի հնարավոր լինի համապատասխան վարույթի շրջանակներում պարզել բոլոր հանգամանքները և տալ սպառիչ իրավական գնահատական»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր