00:00:00

ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին

23:06, 28 մարտ 2020

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները այս պահին օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն՝ ծառայեցնելու մեր գիտելիքները, հմտություններն ու ջանքերը հանրային առողջության սպառնալիքի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին և այդ մարտահրավերի հաղթահարմանը: Այս մասին նրանք հայտնում են իրենց ֆեյսբուքյան էջում: «Արդարությունը և ողջամտությունը վերականգնելու ճանապարհին ‼️Արդեն մեկ ամիս է, ինչ ՁԻԱՀ֊-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները սեփական դիմումների համաձայն ազատված են աշխատանքից: Աշխատանքից ազատման դիմումները ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու անհիմն որոշման հնարավոր հետևանքներին որոշման հեղինակների ուշադրությունը հրավիրելուն, մեկ տարի չլսված ձայնը լսելի դարձնելուն ուղղված հարկադրված քայլ էր: Մասնագիտական և մարդկային տեսանկյունից չափազանց ծանր այդ քայլին դիմեցինք՝ չցանկանալով դառնալ նշված որոշման իրագործման անցանկալի հետևանքների կրողը: Առ այսօր որևէ արձագանք երկրի առողջապահական համակարգում աննախադեպ այս երևույթին չկա: Այնուհանդերձ, վստահ ենք, որ ի վերջո մեր ձայնը տեղ կհասնի և արդարությունը կվերականգնվի։ ՁԻԱՀ֊ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու իրական նպատակներին և գործընթացի հիմնական դերակատարներին կանդրադառնանք ավելի ուշ։ Իսկ այս պահին օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն՝ ծառայեցնելու մեր գիտելիքները, հմտություններն ու ջանքերը հանրային առողջության սպառնալիքի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին և այդ մարտահրավերի հաղթահարմանը։ Պահպանեք ձեր և ձեր մտերիմների առողջությունը»,- գրված է էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր