00:00:00

Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված միջոցառումների մասին

16:10, 28 մարտ 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են հետևյալ հակահամաճարակաբանական միջոցառումները՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի համաճարակաբանները COVID-19 տարածման կանխարգելման հակահամաճարակաբանական աշխատանքների շրջանակներում մասնակցել են ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմակերպած սեմինար-պարապմունքին։ ԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ թվով 300 հատ պաստառները տրամադրվել են Հանրապետությունում գործող ատամնաբուժարաններին, հյուրանոցներին, խոշոր դեղատներին, գեղեցկության սրահներին, խանութներին և մի շարք տնտեսվարող սուբյեկտների: Բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում կատարվել են ախտահանման աշխատանքներ, և քիմիական և մանրէաբանական հետազոտմամբ ստուգվել է ջրի որակը։ Ստեփանակերտում և բոլոր շրջաններում ստուգվել է ընդհանուր ջրի որակի համապատասխանելիությունը սանիտարական նորմերին և պահանջներին։ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել ու «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի միջոցներով ձեռք են բերվել արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և բաժանվել բոլոր շրջանների համաճարակաբանության և հիգիենայի բաժիններին։ Բոլոր շրջանների մասնակցությամբ կազմակերպվել է սեմինար, իսկ լաբորատոր աշխատողներ ծանոթացել են COVID-19 վարակով կասկածելի հիվանդների ճիշտ նմուշառմանը։ Հանրապետությունում գործող մի շարք պետական և մասնավոր օբյեկտներում կազմակերպվել են թրեյնինգներ՝ ախտահանման աշխատանքների ճիշտ անցկացման վերաբերյալ։ Պարբերաբար կատարվում են համայցեր ԱՀ տարածքում գտնվող բոլոր օբյեկտներ։ Մարտակերտի և Քաշաթաղի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետների կողմից կազմակերպվում է «Խարխափուտ» և «Աղավնո» բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր