00:00:00

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառումը

18:51, 28 մարտ 2020 Տնտեսություն

Կառավարության ֆեյբուքյան էջում ներկայացվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառումը։ ?Գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները։ ?Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-ից մինչև 70 տոկոսի չափով՝ կախված վարկի նպատակից։ ?Խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներին տրամադրվող վարկերի համար 0% տոկոսադրույքով վարկերից զատ ևս հնարավորություն է տրվում 30% համաֆինանսավորման գործիքով նվազեցնել բանկի համար ռիսկը՝ խթանելով տվյալ գյուղատնտեսական ուղղությունների զարգացումը։ ?Գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց միկրովարկավորման համար ևս սահմանվել է 0% տոկոսադրույք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր