00:00:00

Նորքի շուկան փակվել է․ լուսանկարներ

14:45, 28 մարտ 2020

Ինչպես տեղեկացանք Նորքի Շուկա ՍՊԸ-ի տնօրեն Մարատ Ապինյանից, շուկայի փակ լինելը բխում է հաճախորդների եւ աշխատակիցների անվտանգության կանոններից, քանի որ անթույլատրելի սանիտարահիգիենիկ պայմանները թուլլ չեն տալիս ճիշտ սպասարկել հաճախորդներին: Նշենք նաեւ, որ շուկայի աշխատակիցները նույնպես չեն պահպանում թույլատրելի սանիտարահիգիենիկ նորմերը: Քանի որ Նորքի Շուկա ՍՊԸ-ի հաճախորդների, ինչպես նաեւ աշխատակիցների, մեծ մասը մեծահասակներ են : Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ կորոնավիրուսի տարածման վտանգը, որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել Նորքի Շուկա ՍՊԸ-ի գործունեությունը: Եթե Նորքի Շուկա ՍՊԸ-ի սանիտարահիգիենիկ պայմանները հետագայում կհամապատասխանեն թույլատրելի նորմերին, ապա միայն այդ պարագայում կթույլատրվի վերջինիս գործունեությունը: Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ նկարահանված լուսանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր