00:00:00

«Շիրազի Վարդի» եւ «Սիրուն Սոնայի» նկարահանումները դադարեցվել են, բայց սերիալները կլինեն եթերում

18:32, 28 մարտ 2020 Մշակույթ

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ժամանակավորապես դադարեցվել են նաեւ Ելենա Արշակյանի երկու նախագծերի՝ «Շիրազի Վարդը» եւ «Սիրուն Սոնա» սերիալների նկարահանումները, գրում է BRAVO.am-ը։ Պրոդյուսերը սոցցանցերում իր հետեւորդներին տեղեկացրել է, որ վերջին շրջանում օրեր շարունակ ծանրաբեռնված եւ շուրջօրյա նկարահանումներ են իրականացրել, որպեսզի ապահովեն առաջիկա սերիաները: «Եթերից չենք բացակայելու, որովհետեւ մեզ սպասում են»,-գրել է Ելենան:
BRAVO.am-ի հետ զրույցում «Արմենիա TV»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հայտնել են, որ հեռուստաընկերությունը կազմակերպում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններին համապատասխան. «Մենք անում ենք հնարավորը, որպեսզի հեռուստադիտողը եթերում շարունակի դիտել սիրված նախագծերը»։ BRAVO.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր