00:00:00

Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու

12:41, 28 մարտ 2020

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներով:Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը: «Նրան փակ դագաղով են հուղարկավորելու»,- ասաց Լիլիթ Բաբախանյանը` հավելելով, որ տեղյակ չէ, արդեն հուղարկավորել են, թե` ոչ: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 26-ին, Հայաստանում  կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել: Հիշեցնենք, որ կինը բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր