00:00:00

Խոշոր տուգանք՝ մեքենաներն առանց կատալիզատորների շահագործելու համար. «Ժամանակ»

13:58, 28 մարտ 2020 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է տուգանք սահմանել տրանսպորտային միջոցները առանց չեզոքացման համակարգի (կատալիզատորների) շահագործման համար: Քաղաքացիների համար տուգանքը կլինի 300 հազար դրամ, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 500 հազար դրամ: Հետաքրքիրն այն է, որ տուգանք կկիրառվի 2020թ. հունվարի 1-ից հետո ներմուծված և շահագործված ավտոմեքենաների համար: Կառավարությունը նման տուգանքի կիրառումը պայմանավորում է այն հանգամանքով, որ առանց չեզոքացման համակարգի մեքենաները մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Անհասկանալի է միայն, թե ինչու կառավարությունն այդ արգելքը չէր սահմանում ավելի շուտ, երբ մարդիկ մասսայաբար վաճառում էին իրենց մեքենաների կատալիզատորները»: Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր