00:00:00

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է այն հանգամանքները, որոնց առկայությունը պարտադիր է սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակություն տրամադրելու համար

23:41, 27 մարտ 2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասնելով այն հանգամանքները, որոնց առկայությունը պարտադիր է սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակություն տրամադրելու համար։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Երեկ կառավարության որոշմամբ հաստատատվեց մի ծրագիր, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ 1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում. 2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել. 3) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած. 4) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում: 3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:
4. Աջակցությունը տրամադրվում է 100 000 դրամի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար: Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնց դեպքում` 1) աշխատանքից ազատված ծնողի՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը. 2) աշխատանքից ազատված ծնողն անցել է մեկ այլ աշխատանքի 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում: Ընթացակարգը կհաստատվի մինչև մարտի 31-ը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր